|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ կառուցողական երկխոսության շարունակության վերաբերյալ, ինչպես նաև նշել է, որ Վաշինգտոնի հետ վերջին շփումները ցույց են տվել, որ Սպիտակ տան վարչակազմն ականջալուր է լինում Ռուսաստանի մտահոգություններին։
«Մեր վերջին շփումները նախագահ Թրամփի, Անքորիջի ամերիկյան վարչակազմի հետ ցույց տվեցին, որ նոր վարչակազմը ականջալուր է լինում մեզ»,- ըստ «Известия»-ի՝ շեշտել է Պուտինը։
Ըստ ՌԴ նախագահի՝ ներկա պահին Սպիտակ տան հետ փոխըմբռնում կա։ Նա միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կառուցողական երկխոսության շարունակության հույս ունի։