|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ասիական «Վիշապը, Փիղը, և Հյուսիսային Արջը» կարող են ձևավորել նոր բևեռը, որի մասին այնքան խոսվում է։ Այդ առումով կարևոր ուղերձ էր ՌԴ նախագահի կոչը` ստեղծել միասնական վճարային և դրամական համակարգ, ինչը կարող է կապիտալիզացնել վերջին տարիներին անընդհատ խոսվող թեման` դոլլարին այլընտրանքի ստեղծումը, որը կթուլացնի ԱՄՆ հզորությունն ու ազդեցությունը։
Ասիական խոշոր եռյակի առաջնորդները` Սի Ծինփինը, Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին նաև ՇՀԿ գագաթնաժողովի ընթացքում իրենց շփումների ու համատեղ նկարների միջոցով կարծես թե նոր ուղերձ են հղում աշխարհին։
Իհարկե, մի բան է ցանկությունը, բոլորովին այլ բան է դրա կապիտալիզացիան գործնական հողի վրա»։