|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Ադրբեջան այցի շրջանակում մեկնել է Նախիջևան։ Այդ մասին վերջինս տեղեկացրել է X-ի իր օգտահաշվում։
«Տեղում ծանոթացա նաև տրանսպորտային ենթակառույցներին՝ [դրանց վերագործարկմանը] ԵՄ հնարավոր ներգրավվածության կոնտեքստում»,- գրել է նա։
Այցի ընթացքում Գրոնոն հանդիպել է Նախիջևանի ինքնավար հանրապետությունում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլիի հետ։