|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը գիշերը Ռուսաստանի Դաշնության մարզերի վրա որսացել և ոչնչացրել են 21 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 21 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ 11 ԱԹՍ Վոլգոգրադի մարզի տարածքում, ութ ԱԹՍ` Ռոստովի մարզի տարածքում և մեկական ԱԹՍ` Բելգորոդի և Բրյանսկի մարզերի տարածքներում», - ասվում է հաղորդագրության մեջ։