|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Փաստի» տեղեկություններով՝ Ռուսաստանի իրավապահ մարմինները առանց որևէ պատճառաբանության կանգնեցրել և արգելափակել են հայկական «Սպայկա» ընկերության բեռնատարները։
Ներկայումս ռուսական տարածքում արգելափակված է գյուղմթերքով բեռնված շուրջ 70-80 բեռնատար, որոնց թիվը անընդհատ աճում է։
«Սպայկա»-ն Հայաստանի ամենախոշոր ագրոհոլդինգն է։ Բեռնատարների արգելափակումը կարող է լուրջ հարված հասցնել ոչ միայն ընկերությանը, այլև Հայաստանի գյուղմթերք արտադրողներին՝ ստեղծելով լրջագույն խնդիրներ արտահանման շղթայում։
Թե ինչու են Ռուսաստանում դիմել նման քայլի և արդյոք այն ժամանակավոր բնույթ է կրում, առայժմ պաշտոնապես չի հաղորդվում։
«Սպայկա»-յից ևս մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։