|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև Պեկինում հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն դեռևս չկա։ Սակայն, երկու առաջնորդներն էլ սեպտեմբերի 3-ին ներկա կլինեն Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին, ուստի, ըստ նրա, «ամեն ինչ հնարավոր է, եթե կա ցանկություն»:
Այդ օրը Չինաստանում Տյանանմեն հրապարակում Հաղթանակի տարեդարձի պատվին ռազմական շքերթ կանցկացվի: Նախկինում հաղորդվել էր, որ տոնակատարություններին կմասնակցեն 26 օտարերկրյա առաջնորդներ:
«Չգիտեմ: Մենք հատուկ չենք պայմանավորվել այս հանդիպման վերաբերյալ: Բայց կրկին, առաջնորդները կլինեն նույն սեղանի շուրջ, նույն միջոցառումներին: Ինչպես ասում են, ամեն ինչ հնարավոր է, եթե կա ցանկություն, կա կամք», – նշել է Ուշակովը՝ պատասխանելով Պուտինի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին լրագրողների հարցերին։