|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է։
«Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Հայոց Հայրապետին և մաղթում կենաց արևշատություն, քաջառողջ երկար տարիներ, արդյունաշատ հովվապետություն՝ հայոց կյանքը շարունակ պայծառացնելու բազում նորանոր աստվածաշնորհ ձեռքբերումներով:
Աղոթում ենք, որ Բարին Աստված Իր Ամենազոր Աջով և կենսատու Խաչի զորությամբ զորակից լինի Նորին Սրբությանը Հայրապետական բարձրագույն առաջնորդությամբ և անխախտ կորովով երկար տարիներ հովվելու ամենայն հայոց հավատավոր հոտը` ի փառս Քրիստոսի, ի բարօրություն մեր Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն Հայաստան աշխարհի»,- գրել է Մայր Աթոռը։