|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սիրիայի անցումային կառավարությունը Ռուսաստանին խնդրել է վերսկսել ռազմական ոստիկանության պարեկային ծառայությունը երկրի հարավային նահանգներում, հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Նախաձեռնության նպատակն է զսպել Իսրայելին, որը 2024 թվականի դեկտեմբերին գրավել էր Սիրիայի հարավի մի մասը։ Դամասկոսի կարծիքով՝ ռուսական ներկայությունը «կնվազեցնի Իսրայելի գործողությունների ինտենսիվությունը»։
Ռուսական պարեկային ծառայությունների վերադարձը հյուսիս-արևելք արդեն գրանցվել է Ալ-Քամիշլիի շրջանում։