|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ «հեղաշրջման գործով» երկու ամսով կալանավորված Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու կամ վերացնելու ուղղությամբ։
«Միջնորդագիրս պայմանավորված է Աղվան Արշակյանի առողջական վիճակով, ինչպես նաև բխում է ՀՀ սահմնադրությունից և ՀՀ ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններից։
Ա․ Արշակյանը ենթարկվել է գլխուղեղի վիրահատության, անցել քիմիաիմունաթերապիայի և ճառագայթային թերապիայի երկարատև կուրսեր։ Ըստ էության, նա պիտի գտնվի բժիշկների խիստ հսկողության ներքո։
Նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանից ստացված տեղեկությունների համաձայն՝ անազատության մեջ գտնվելու ժամանակ Աղվան Արշակյանի առողջությունը վատթարացել է՝ խաթարվել է ձախ ձեռքի շարժունակությանը»,- գրել է Լ.Գալստյանը։
