|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան, որտեղ նա նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ գտնվող Telegram ալիքը։
Ավելի վաղ Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պետությունների ղեկավարների հանդիպումը կանցկացվի դեմ առ դեմ ձևաչափով։ Լուկաշենկոն նախատեսում է Պուտինի հետ ոչ պաշտոնական միջավայրում քննարկել բելառուս-ռուսական հարաբերությունների զարգացմանը, միութենական նախագծերին, միջազգային օրակարգին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։