|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արևմտյան 15 երկիր այսօր հանդես է եկել Պաղեստինի պետությունը ճանաչելու կոչով։
Հայտարարությունը ստորագրել են Ֆրանսիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի և ևս 9 արևմտյան պետությունների ԱԳ նախարարները։
«Մեր երկրներն արդեն իսկ ճանաչել են կամ պատրաստվում են ճանաչել Պաղեստին պետությունը։ Այդ իսկ պատճառով մենք մյուս երկրներին ևս կոչ ենք անում հետևել մեր օրինակին»,- նշված է հայտարարության մեջ, որի տեքստը տարածել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժան-Նոել Բարոն։