|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի տնտեսությունը տարիների ընթացքում «իմունիտետ» է ձեռք բերել պատժամիջոցների նկատմամբ, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի նոր պատժամիջոցներ մտցնելու սպառնալիքները։
«Մենք բավականին երկար ժամանակ ապրում ենք հսկայական թվով պատժամիջոցների ներքո։ Մեր տնտեսությունը գործում է հսկայական թվով սահմանափակումների ներքո։ Հետևաբար, իհարկե, մենք արդեն որոշակի «իմունիտետ» ենք ձեռք բերել դրա նկատմամբ», — ասել է նա՝ պատասխանելով նոր սահմանափակումների ներդրման նախապատրաստական աշխատանքների մասին հարցին։