|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հուլիսի 27-ին, ժամը 13:07-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ տղա երեխան ընկել է Ազատի ջրամբարը։
Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր են մեկնել Հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Ջրասուզակն ափից մոտ 4 մ հեռավորությունից դուրս է բերել 2008 թ․ ծնված քաղաքացու դին։