|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքական պատվիրակությունը ներկա կլինի այս շաբաթ Ստամբուլում նախատեսված Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է գործընթացին ծանոթ թուրք բարձրաստիճան պաշտոնյա։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները տեղի կունենան շաբաթվա ընթացքում՝ Ստամբուլում:
«Ներկա կլինի», - ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով ռուս-ուկրաինական բանակցություններին թուրքական պատվիրակության մասնակցության մասին լրագրողների հարցին:
ՌԴ-ն և Ուկրաինան անցկացրել են ուղիղ բանակցությունների երկու փուլ, հանդիպումները կայացել են Ստամբուլում։ Նրանց արդյունքը գերիների փոխանակումն էր։ Բացի այդ, Ռուսաստանը Կիևի ռեժիմին է փոխանցել զոհված զինծառայողների մարմինները։ Դրանից բացի, կողմերը փոխանակվել են հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծերով։