|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ուժեղ քամու հետևանքով ընկած ծառերը վնասել են միջին և ցածր գազատարներ, ինչի պատճառով հուլիսի 21-ին՝ ժամը 15:10-ից, դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան և Գայի փողոցների գազասպառողների, ինչպես նաև Ակունք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
«Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի»,- ասվում է հաղորդագրությունում։