|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի բազմահարկ շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով երեք մարդ է մահացել, որոնցից մեկը նորածին է: Տեղեկությունը հայտնում է «TRT Haber» հեռուստաալիքը։
«Անկարայի Չանկայա թաղամասում գտնվող 26–հարկանի շենքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով մահացել է երեք մարդ, այդ թվում՝ 3,5 ամսական երեխա: Հրշեջները չորս ժամ աշխատելուց հետո կարողացել են մեկուսացնել կրակը»,-հայտնել է հեռուստաալիքը։
Հրշեջ բրիգադից տեղեկացրել են, որ ծխից թունավորվել է 39 մարդ, այդ թվում՝ 7 հրշեջ: