|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մենք ասել ենք, որ Ռուսաստանի քաղաքացին, ռուս ձեռնարկատերը, ինչպես ցանկացած այլ Ռուսաստանի քաղաքացի և ռուս ձեռնարկատեր, միշտ օգնություն և աջակցություն է ստանում, եթե կապվում է մեր դեսպանատան, ռուսական կողմի հետ։ Այս մասին հունիսի 19-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։
«Այս թեման քննարկել շարունակելու համար մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում այնտեղ՝ հստակ հայտարարությունների և մեղադրանքների տեսքով։ Այնքան շատ հայտարարություններ են արվել, այնքան սպեցիֆիկ, որ նախ եկեք հասկանանք, թե ինչ է քննարկվում։ Եվս մեկ անգամ. որպես Ռուսաստանի քաղաքացի և ռուս գործարար, բնականաբար, նրան կտրամադրվի անհրաժեշտ աջակցություն», - ընդգծեց նա։