|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վաշինգտոնը չեղարկել է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում «գրգռիչների» վերացման և դեսպանատների աշխատանքը կարգավորելու վերաբերյալ խորհրդակցությունները: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «Վեդոմոստին»:
«Այսօր ամերիկացի բանակցողների նախաձեռնությամբ չեղարկվել է երկու երկրների դիվանագիտական առաքելությունների աշխատանքը կարգավորելու նպատակով «գրգռիչների» վերացման վերաբերյալ երկկողմ խորհրդակցությունների շրջանակներում հաջորդ հանդիպումը: Հուսով ենք, որ նրանց կողմից վերցրած դադարը չափազանց երկար չի լինի», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը: