|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատանն աննշան վնաս է հասցվել Իրանի հրթիռային գրոհի հետևանքով, անձնակազմը չի տուժել: Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգներում Իսրայելի դեսպան Մայք Հաքաբին։
«Մի քանի աննշան վնասվածքներ կան Թել Ավիվում դեսպանատան մերձակայքում իրանական հրթիռային հարվածների հետևանքով առաջացած ցնցումներից, սակայն ամերիկյան անձնակազմը չի տուժել», - գրել է նա X սոցիալական ցանցում։
Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը նաև հայտնել է, որ ԱՄՆ դեսպանատունը և հյուպատոսությունը հունիսի 16-ին փակ կմնան։