|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ազգային ժողովրդավարական միություն կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի հարձակումը, որը ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։
Իրանն ու Հայաստանը հազարամյակների պատմություն ունեցող հարևաններ են, որոնք անցել են բազմաթիվ փորձությունների միջով և կերտել ամուր բարեկամություն։
Այս ծանր պահին մեր զորակցությունն ենք հայտնում Իրանին ու Իրանի ժողովրդին՝ հույս ունենալով, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը կլինի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճակատում»։