|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ուկրաինական կողմը հայտնել է, որ գիշերը ռուսական անօդաչուները հարձակվել են Խարկովի վրա։ Քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ գրանցվել է 11 հարված, գնդակոծության են ենթարկվել բնակելի շրջաններ, ուսումնական հաստատություններ, մանկապարտեզներ, ենթակառուցվածքներ։
Վնասվել են տասնյակ ավտոմեքենաներ, կոտրվել են դպրոցների և տների ապակիները: Բնակելի շենքերի և ուսումնական հաստատությունների տարածքներում հրդեհներ են բռնկվել:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ տուժել է 14 մարդ: