|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հունիսի 8-ին հերթական անգամ նշվել է Ծալկայի շրջանի Խաչգյուղի ավանդական տոնը։
Նշենք` Խաչգյուղը հայաբնակ գյուղ է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում։ Գյուղը հիմնադրել են Էրզրումի նահանգի Աշկալա և այլ գյուղերից եկած հայերը` 1837-1845 թվականներին։ Բնակիչների մեծ մասը հայեր են, որոնք զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Խաչգյուղի շրջակայքում պահպանվել են միջնադարյան եկեղեցի, խաչքարեր և գյուղատեղիներ։