|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԱՊՀ անդամ պետությունների Կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ հերթական նիստը կկայանա սեպտեմբերի 30-ին Մինսկում: Այդ մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Դուշանբեում ընթացող խորհրդի ընդլայնված նիստում:
«Բելառուսի Հանրապետության առաջարկությամբ Կառավարությունների ղեկավարների հաջորդ նիստը որոշվել է անցկացնել Մինսկում 2025 թվականի սեպտեմբերի 30-ին», - ասել է նա:
2025 թվականի հունվարի 1-ից Համագործակցության մարմինների նախագահությունը Ռուսաստանից անցել է Տաջիկստանին: ԱՊՀ-ում համանախագահներ են դարձել Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքմենստանը: