|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ դատական ֆարսը։
Հիշեցնենք, որ նիստին լրագրողներին գրեթե չեն թույլատրում ներկայանալ, իսկ մանրակրկիտ ֆիլտրացված տեղեկատվությունը տրամադրվում է ադրբեջանական պետական մարմինների միջոցով:
Այս անգամ ոմն տուժող Էլմիր Աբբասովը պնդել է, թե վնասվածք է ստացել 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ։ Ընդ որում, նա հայկական կողմին մեղադրել է արգելված զինամթերքի՝ թունավոր և հրկիզող արկերի կիրառման մեջ։
Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ մասնակցել է ապրիլյան մարտերին՝ նշելով, որ առաջին անգամ է լսում, թե ինչ է ներկայացված այստեղ։