|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թռիչքը տևել է 125 վայրկյան՝ ծովի մակարդակից 2,5 կմ առավելագույն բարձրության վրա։ Այնուհետև հրթիռը փափուկ վայրէջք է կատարել ջրի վրա։
Ինչպես հայտնել է Sepoch ընկերությունը, տիեզերական սարքը պատրաստված է բարակ չժանգոտվող պողպատից և թռչում է հեղուկ թթվածնից ու մեթանից պատրաստված վառելիքով: Հրթիռի չափերը երկարությունը 26,8 մ է, տրամագիծը՝ 4,2 մ, մեկնարկային քաշը՝ մոտ 57 տոննա:
Փորձարկումը, ընկերության ներկայացուցիչների խոսքով, հիմք է ստեղծել հրթիռը տիեզերք արձակելու համար: Այն նախատեսված է 2025 թվականին։
Beijing Space Technology-ն Չինաստանի առաջին մասնավոր ընկերությունն է, որը զբաղվում է բազմակի օգտագործման ծանր և միջին կրիչ-հրթիռներ մշակելով՝ օգտագործելով չժանգոտվող պողպատ և հեղուկ բաղադրիչների վրա հիմնված էկոլոգիապես մաքուր վառելիք:
Տեսանյութն՝ ԱՅՍՏԵՂ: