|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Անհայրենիք, անսրբություն անձի ձևակերպումներ են»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սարդարապատի հուշահամալիրում ունեցած ելույթին։
«Իր իշխանության տարիներին ՀՀ ինքնիշխանության մակարդակն իջել է պլինտուսի աստիճան։ ՀՀ տարածքային ամբողջականությունը խաթարված է, հետևաբար ինքը հայրենիքից, պետականությունից խոսելու իրավունք չունի»,-նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ այս իշխանության մնալու դեպքում մեր ազգային տոները չեն նշվելու, ինչպես չնշվեց Արցախի անկախության օրը»։