|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են՝ ովքեր են Քննչական կոմիտեից կատարել 590 հազար դոլարի գողությունը։ Այդ մասին տեղեկությունը տրամադրվել է հանրային հեռուստաընկերությանը։
ՀԿԿ-ից հայտնել են, որ գողությունը կազմակերպել է ՔԿ Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը, կատարել՝ Էդգար Գրիգորյանը։
Հաղորդագրության համաձայն Գրիգորյանը 2 անգամ է մտել Քննչական կոմիտեի շենք։
Կոմիտեի ՀԿԳ քննիչ Արման Խաչատրյանի խոսքով՝ Գրիգորյանը կրել է ռետինե դիմակ, բժշկական դիմակ, ակնոց, շենքից դուրս է եկել արդեն կերպարանափոխված։
Գրիգորյանը շենքից դուրս է եկել 16 ժամ անց և այցելել տարբեր մարզեր այցելել, որից հետո նոր վերադարձել իրենց տուն։
Գոռ Թադևոսյանն ու Էդգար Գրիգորյանը կալանավորված են։