|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանն Ուկրաինային դեռ չի փոխանցել կարգավորման վերաբերյալ հուշագրի նախագիծը, փաստաթուղթը նախապատրաստություն է պահանջում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը մայիսի 24-ին հայտնել էր, որ Ռուսաստանն առաջիկա օրերին Ուկրաինային կփոխանցի ուկրաինական կարգավորման վերաբերյալ հուշագրի իր մշակումները, աշխատանքներն ավարտական փուլում են:
«Հուշագրի ռուսական նախագիծը դեռ չի փոխանցվել։ Աշխատանքները շարունակվում են: Դա լուրջ նախագիծ է, լուրջ փաստաթղթի նախագիծ, այն պահանջում է մանրակրկիտ նախապատրաստում», - ասել է Պեսկովը` պատասխանելով լրագրողներին այն հարցին, թե արդյոք Կիևին փոխանցվել է կարգավորման մասին հուշագրի ռուսական նախագիծը։
Նա հավելել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակելու և դրանց տեղի վերաբերյալ փոխըմբռնում դեռևս չկա, երկրորդ փուլին պատրաստվել է պետք: