|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիան մտադիր Է Սիրիայի տարածքում ռազմաբազաներ ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։ Այս մասին հայտնում է «Türkiye» թերթը ՝ վկայակոչելով թուրքական անվտանգության մարմիններում իր աղբյուրը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Աղբյուրը նշել է, որ Անկարան Սիրիայի իշխանություններին օգնություն կցուցաբերի բանակի և անվտանգության ուժերի կազմակերպման հարցում:
«Աղբյուրները նշել են, որ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում կստեղծեն ռազմաօդային և ռազմածովային բազաներ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար», - հաղորդել է հրատարակությունը։
Պարբերականի տվյալներով՝ ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում Սիրիայում հինգ երկրի, այդ թվում ՝ Թուրքիայի կանոնավոր հանդիպումներ են անցկացվում, որոնք քննարկում են խմբավորման դեմ պայքարի մեխանիզմը: Ընդ որում՝ չի հստակեցվում, թե ուրիշ որ երկրներն են ներգրավված բանակցություններում։