|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մարմարիկ գետում այսօր հայտնաբերված երկուամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ վնասվածքներ չկան, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին Panorama.am-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն», - ասել է նա։
Հիշեցնենք՝ այսօր 20-օրյա որոնումներից հետո ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։