|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրը, այսօր Բիշքեկում մեկնարկած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հերթական նիստի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Մենք հույս ենք հայտնում փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրման վերաբերյալ և ակնկալում ենք, որ դրա իրականացումը կհարթի խաղաղության և կայունության ճանապարհը Հարավային Կովկասում, որը ՀԱՊԿ պատասխանատվության ամենակարևոր ոլորտներից մեկն է»,-նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։