|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մեկնի Ստամբուլ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին կայանալիք բանակցություններին։ Այս մասին Reuters-ին հայտնել է ԱՄՆ պաշտոնյաներից մեկը։
Պաշտոնյան այս մասին հայտարարել է այն բանից հետո, երբ Կրեմլը հայտարարել է բանակցություններին մեկնող ռուսական պատվիրակության կազմը, որի մեջ չէր մտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Թրամփն ավելի վաղ չէր բացառել, որ կարող է մեկնել Թուրքիա, եթե այնտեղ լինի Պուտինը։
Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վլադիմիր Պուտինին առաջարկել էր անձամբ հանդիպել Ստամբուլում։