|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Միխայլովկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել Է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Միխայլովկա բնակավայրը», - ասված է ռազմական գերատեսչության ամփոփագրում:
Նշվում է, որ ռուսական զորքը Դոնեցկի Կրասնոարմեյսկ, Նովոալեքսանդրովկա, Ուլյանովկա, Նովայա Պոլտավկա, Միրոլյուբովկա, Դիմիտրով, Պետրովսկոյե և Նովոսերգեևկա բնակավայրերի շրջաններում ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի երեք մեքենայացված, գրոհային բրիգադների և ծովային հետևակի բրիգադի կազմավորումներին: