|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
20-րդ դարի «դարչնագույն ժանտախտի»՝ ֆաշիզմի դեմ Մեծ հաղթանակից անցել է արդեն 80 տարի, բայց այդ հիշողությունը մինչ օրս խնամքով պահպանվում է Բեռլին հասած ու Ռեյխսթագի պատերի տակ քոչարի պարած հերոսների սերունդների կողմից: Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը, Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը և այլ հայտնի գործիչներ:
Մանրամասները՝ տեսանյութում: