|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իշխող «Վրացական երազանք» կուսակցության նոր նախագահ է ընտրվել: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
Կոբախիձեի թեկնածությունը միաձայն հավանության է արժանացել քաղաքական ուժի համագումարում, որը հեռարձակել են վրացական առաջատար հեռուստաալիքները:
Պատասխան խոսքում Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել կուսակիցներին վստահության համար, ինչպես նաև երախտագիտություն է հայտնել իր նախորդին՝ Իրակլի Ղարիբաշվիլիին, կուսակցության ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար:
«Կուսակցության նախագահությունը և՛ մեծ պատիվ է, և՛ լուրջ պատասխանատվություն։ Ես երախտապարտ եմ ցուցաբերված վստահության և աջակցության համար», - նշել է Կոբախիձեն։