|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։
Այցի ընթացքում նախատեսված է Ալեքսանդր Տուրչինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև վարչապետ Ալի Ասադովի հետ անձնական և ընդլայնված կազմով բանակցություններ։ Բելառուսի կառավարության ղեկավարը կմասնակցի նաև բելառուսա-ադրբեջանական գործարար ֆորումին, որի ավարտին նախատեսվում է մի շարք պայմանագրերի ստորագրում։
Նախատեսված է Ասադովի հետ Ալեքսանդր Տուրչինի այցը օկուպացված Արցախ։