|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Դանիելյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2024 թ. նոյեմբերին:
Մամուլի հրապարակումների համաձայն` Արմեն Դանիելյանը համարվում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կադրը, և հենց այս երկուսի ջանքերով են ազատվել ՍԱՏՄ նախկին ղեկավարներ Գեորգի Ավետիսյանն ու Արմեն Հայրապետյանը:
Ի դեպ, ըստ լուրերի, Դանիելյանի պաշտոնանկության պատճառը ՍԱՏՄ-ում կատարված չարաշահումներն են: