|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այսօր Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում անցկացվել է միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Այս մասին տեղեկանում ենք Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնից։
Միջոցառումն սկսվել է Վրաստանի և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերով: «Հայոց ցեղասպանություն-110» թեմայով հակիրճ ակնարկ է ներկայացրել ԵԿ-ի Հայ ժողովրդի պատմության ուսուցչուհի Սյուզաննա Այվազյանը: Միջոցառման թեմային՝ Ցեղասպանությանը, բնորոշ սյուիտային հաջորդել է Համաստեղի «Հայու ոգին» գրական-երաժշտական կոմպոզիցիան: Կենտրոնի նկարչության խմբակի աշակերտները ներկայացրել են թեմատիկ նկարներ: Միջոցառման ընթացքում երգի և պարի խմբակները հանդես են եկել հայրենասիրական երգ ու պարով:
Միջոցառման ավարտին Հայոց Ցեղասպանության թեմայով ոգեկոչման խոսքով ներկայացել է ԵԿ-ի պատասխանատու Կ․ Թադևոսյանը։