|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Շուրջ 1 800 հայկական բեռնատար ռուս-վրացական սահմանն անցնելու իր հերթին է սպասում Հյուսիսային Օսեթիայի «Վերին Լարս» անցակետի մոտ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։
Ընդհանուր հերթում սպասում է ավելի քան 5 հազար բեռնատար տարբեր երկրներից, որից 1745-ը՝ հայկական պետհամարանիշներով։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով ապրիլի 14-ից փակ է:
Վիճակագրության համաձայն՝ օրական «Վերին Լարսով» անցնում է մոտ 150 հայկական բեռնատար։
Հիշեցնենք՝ ռազմավիրական ճանապարհը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։