|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, քարտուղար Արծվիկ Մինասյանը, պատգամավորներ՝ Աղվան Վարդանյանը, Անա Գրիգորյանն այսօր Ազատության հրապարակում հանդիպել են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի ներկայացուցիչների հետ։
«Արցախի էջը մեզ համար փակված չէ»,-հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ցանկացած հայի համար Արցախի ճակատագիրը մեծ նշանակություն ունի, բացի սոցիալական խնդիրներից, լուրջ աշխատանք է պետք ապագա ճակատագրի առումով։ Արցախի էջը մեզ համար փակված չէ»,- ասաց Սեյրան Օհանյանը