|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարգադրել է պարզել, թե կառավարության որ պաշտոնյան է տեղեկատվական արտահոսք թույլ տվել ընդերքի գործարքի մանրամասների վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է Financial Times պարբերականը։
Որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Գերագույն Ռադայի պատգամավորներից մեկը հրապարակել է համաձայնագրի մանրամասները։
Զելենսկին արտահոսքը տարօրինակ է անվանել։Այժմ Ուկրաինայի ղեկավարը հրամայել է բացահայտել արտահոսքի մեղավորին պոլիգրաֆի միջոցով։
Ուկրաինացի պաշտոնյաները, որոնց հետ զրուցել է պարբերականի թղթակիցը, հայտնել են, որ մի քանի նախարարությունների աշխատակիցներ արդեն թեստավորվել են ստի դետեկտորով։