|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պետդեպարտամենտը ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել է մինչև հուլիսի 1-ը Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) լուծարելու մտադրության մասին: Այդ մասին ասվում է Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ:
«Այսօր Պետդեպարտամենտը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Կոնգրեսին ծանուցել են վերակազմավորում անցկացնելու իրենց մտադրության մասին, որը կներառի USAID-ի որոշ գործառույթների փոխանցումը դեպարտամենտի տնօրինությանը մինչև 2025-ի հուլիսի 1-ը», - նշվում է Ռուբիոյի տարածած հաղորդագրության մեջ:
Նա հավելել է, որ USAID-ի բոլոր այն գործառույթները, որոնք չեն համապատասխանում գործող ամերիկյան վարչակազմի առաջնահերթություններին, կդադարեցվեն
«USAID -ն վաղուց է շեղվել իր սկզբնական առաքելությունից։ Արդյունքում ձեռքբերումները չափազանց փոքր են եղել, իսկ ծախսերը՝ չափազանց բարձր», - ասվում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ։