|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Տարոն Մարգարյանին մեղադրանք առաջադրվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությամբ երկրից չհեռանալը:
Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել Ազգային ժողովի՝ մարտի 27-ի նիստին:
Ըստ միջնորդագրի՝ Տարոն Մարգարյանը քաղաքապետ աշխատած տարիներին հանցավոր ճանապարհով օրինականացրել է դպրոցական և նախադպրոցական հաստատություններից մոտ 7000 քառակուսի մետր հողատարածք: