|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուսաստանն անարձագանք չի թողնի ՆԱՏՕ-ում Շվեդիայի և Ֆինլանդիայի գործունեությունը: Այս մասին մարտի 27-ին Մուրմանսկում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Իհարկե, մեզ անհանգստացնում է միայն այն փաստը, որ ՆԱՏՕ-ի երկրներն ընդհանուր առմամբ առավել հաճախ են դիտարկում հեռավոր հյուսիսը որպես հնարավոր հակամարտությունների տարածք՝ կիրառելով այս պայմաններում զորքեր, այդ թվում՝ դաշինքի նոր անդամներ Ֆինլանդիայի և Շվեդիայի ուժերով, որոնց հետ, ի դեպ, մինչև վերջերս ընդհանրապես խնդիրներ չեն եղել:
Չգիտես ինչու, սեփական ձեռքերով խնդիրներ են ստեղծում: Առհասարակ հասկանալի չէ: Այնուհանդերձ, առաջնորդվելու ենք եղած իրողություններով, արձագանքելու ենք այս ամենին»,- հայտարարել է Պուտինը «Արկտիկան՝ երկխոսության տարածք» արկտիկական միջազգային համաժողովի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ։