|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ներկայացնելով կառավարության դրական դիրքորոշումը, նշել է, որ գործադիրն ունի մի քանի առաջարկ՝ իրավական տեխնիկայի վերաբերյալ:
«Հայաստան»խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգանի հարցին ի պատասխան Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ ներկայացվող օրենքը չի հանդիսանում ԵՄ անդամակցության հայտ։
Օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվել է: