|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը կիրակի օրվա ընթացքում կայուն է մնացել, և նա այլևս թոքերի արհեստական շնչառության կարիք չի ունեցել, ինչը վկայում է երկկողմանի թոքաբորբի դեմ 88-ամյա պոնտիֆիկոսի պայքարում առաջընթացի մասին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Վատիկանի մամուլի ծառայությանը։
Ֆրանցիսկոսը երկու շաբաթից ավելի գտնվում է Հռոմի Ջեմելի հիվանդանոցում: Նա հոսպիտալացվել է փետրվարի 14-ին ծանր շնչառական վարակով, որը հանգեցրել է այլ բարդությունների։
«Սրբազան Հոր առողջական վիճակը ողջ օրվա ընթացքում մնացել է կայուն»,- ասվում է պոնտիֆիկոսի վիճակի մասին կիրակի հրապարակված վերջին հայտարարության մեջ։
Վատիկանի հայտարարության համաձայն, Հռոմի պապն այլևս թոքերի արհեստական շնչառության կարիք չունի, բայց շարունակում է թթվածին ստանալ քթի տակ դրված փոքրիկ խողովակի միջոցով: