|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Խերսոնի մարզի Մալայա Լեպետիխա գյուղում զոհեր կան շտապօգնության մեքենային ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:
«Մալայա Լեպետիխայում Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից շտապօգնության մեքենային հասցված հարվածի հետևանքով մահացել են մի կին և մի երեխա, որոնց հիվանդանոց էին տանում հոսպիտալացման համար»,-հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
Մարզպետ Վլադիմիր Սալդոն նախօրեին իր Telegram-ալիքում հայտարարել է, որ Մալայա Լեպետիխայում մեկ մարդ է տուժել գյուղի բուժական-մանկաբարձական կետին հասցված հարվածից: