|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մոսկվան ակնկալում է, որ Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև փորձագիտական խորհրդակցությունները կդառնան հանդիպումների շարքում առաջինը և կհանգեցնեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի հարցերում տարաձայնությունների հաղթահարմանը: Այդ մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ակնկալում ենք, որ այսօրվա հանդիպումը կլինի առաջինը նմանատիպ փորձագիտական խորհրդակցությունների շարքից, որոնք մեզ կմոտեցնեն ամերիկյան կողմի հետ առաջացած տարաձայնությունների հաղթահարմանը, վստահության միջոցների ամրապնդմանը և այլն», - Զախարովայի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։
Նա նշել է, որ «փորձագետները հսկայական աշխատանք ունեն անելու», ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանություն կտա տեղեկատվություն ստանալուն պես: