|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հովիկ Աղազարյանի նորաստեղծ կուսակցությունը թեպետ արդարադատության նախարարության պետռեգիստրում դեռեւս չի գրանցվել, սակայն տեղեկություններ կան, որ պատրաստվում են հայտ ներկայացնել՝ Գյումրիում մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցելու։ Երեկ մենք հետաքրքրվեցինք Աղազարյանից՝ մասնակցելո՞ւ եք, եւ ո՞վ է գլխավորելու ցուցակը։ «Մենք այժմ գտնվում ենք քննարկումների փուլում, եւ առաջիկա օրերին վարչությունը վերջնական որոշում կկայացնի՝ Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցելու ձեւաչափի կամ չմասնակցելու հետ կապված»,- ասաց նա, ապա հավելեց․ «Այո, գրանցում դեռեւս չունենք, բայց եթե վարչությունը մասնակցելուն կողմ որոշում կայացնի, տեխնիկական լուծումները կգտնենք»։