|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ-ն որոշել է փակել Հունաստանում գտնվող Ալեքսանդրուպոլիի ռազմաբազան, որը ստեղծվել էր Բայդենի վարչակազմի օրոք, ինչին դեմ էր արտահայտվել Թուրքիան։ Ռազմաբազա հիմնելու նպատակը եղել է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ժամանակ Ուկրաինային զինամթերք և այլ աջակցություն տրամադրելու համար։ Այս մասին հայտնել է Ermenihaber.am֊ը։
Հունական «Dimokratia» թերթը, հայտնելով բազայի ապամոնտաժման մասին, ամերիկյան զորքերի դուրսբերումը որակել է որպես Հունաստանի ռազմավարական պարտություն՝ նշելով, որ բազան ծառայել է որպես «կենդանի վահան» Թուրքիայի դեմ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է փակել Հունաստանի Ալեքսանդրուպոլի քաղաքում գտնվող ամերիկյան ռազմաբազան։ Ըստ հունական թերթի տեղեկության՝ Թրամփն այդ որոշումը կայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով։